Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Նախ դու հայրենիքի համար նահատակվածների աճյունները պահում ես անմարդկային պայմաններում...
Հետո այդ արարքի համար որևէ պատասխանատվություն չես կրում, պաշտոնավարումդ հիշարժան ես դարձնում բացառապես արտաբերած հիմարություններով` շարունակելով բացառապես անձնական շահերի համար կիսել հայրենադավության քաղաքական պատասխանատվությունը, Հետո երեսպաշտի նման մարդկանց մեղադրում ես, երբ քեզ հիշեցնում են քո արարքները:
Թե բա` «հերոսների մասունքների նկարները շաղ եք տվել հատակին»
Այո շաղ ենք տվել, ափսոս երեսին չեմ շպրտել: Շաղ եմ տվել, որ հատ-հատ հավաքի ու հիշի` ինչ է արել: Իր այս արարքը իրեն պետք է հետապնդի ամբողջ կյանքի ընթացքում:
Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ առողջապահության նախարար լինելով «հոգիդ փառավորվի», երբ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում ու դու հանդգնես դրա մասին բարձրաձայնել:
Հ. պաստառով նկարը մասունքների այս նկարի ցանցում հայտնվելու հաջորդ օրվա ցույցից է: Շատ կուզեի, որ նկարներ շաղ տալու անթույլատրելիության մասին խոսող հայրենակիցներս այդ օրը այդտեղ լինեին: Գուցե միասին կարողանայինք ստիպել, որ մարդկային հատկանիշներ չունեցող հերթական նախարարի պաշտոն զբաղեցնողը հրաժարական տար:
Իսկ պաստառի վրա գրված հարցը մնում է ակտուալ»:
Կից հրապարակել է լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- Ես էլ գոհ ու երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը ծեծեր Անահիտ Ավանեսյանին. Արմինե Ադիբեկյան
- Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան