Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է
Հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 422.50 դրամով՝ հունիսի 6-ի համեմատ արժեզրկվելով 3.66 դրամով:
Panorama.am-ը Rate.am կայքից տեղեկանում է, որ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 425 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 431 դրամ:
Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 447.97 դրամ (հունիսի 6-ի համեմատ արժեզրկվել է 5.94 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 461 դրամ։
Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է: Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.43 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.10 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Դոլարը հատեց 430 դրամի սահմանագիծը
- Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ. տնտեսագետ
- Գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ դոլար-դրամ փոխարժեքից.Սուրեն Պարսյան
- Դոլարն ու եվրոն գահավիժում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան