Այսօր թուրքական լիրան կրկին արժեզրկվեց
Թուրքական արժույթը հունիսի 8-ին արժեզրկվել է մինչև 17 լիրա մեկ դոլարի դիմաց այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց հիմնական փոխարժեքը նվազեցնելու մտադրության մասին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները։
Հունիսի 8-ին ժամը 12.15-ին թուրքական արժույթը վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 17,1 լիրայով։ Այսինքն, մեկ օրում նա կորցրել է 2%: Մեկ ամսվա ընթացքում այն թուլացել է 15%-ով։ Ընդ որում, անկումն ամենամեծն է եղել վերջին կես տարում։ Հետո փոխարժեքի թուլացումը կասեցվեց միայն Թուրքիայի Կենտրոնական բանկի միջամտությունից հետո։ Այդ պահից ի վեր կարգավորիչը դրույքաչափը պահել է 14%-ի վրա:
Այնուամենայնիվ, Մոսկվայի ժամանակով ժամը 12.48-ին թուրքական արժույթը փոքր-ինչ կանխել է անկումը և վաճառվում էր 1 դոլարի դիմաց 17,87 լիրայով:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական լիրան արժեզրկման վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
- Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակական բնույթ է ստացել
- Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան