Տնտեսություն 13:22 08/06/2022 Հայաստան

Հում կաթի գինը Հայաստանում որոշում է ոչ թե արտադրողը, այլ ձեռք բերողը

Կաթնամթերք արտադրողները մեծ հնարավորություն ունեն միակողմանիորեն ազդելու շուկայում կաթի մթերման գների վրա։ Նման եզրակացության է եկել Մրցակցության պետական հանձնաժողովը՝ ուսումնասիրելով հում կաթի շուկան։

Հայաստանում կաթի մթերման շուկայում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ։ Այս ապրանքային շուկայում գործունեություն է իրականացնում մոտ 250 տնտեսավարող սուբյեկտ։

Այնուամենայնիվ կաթնամթերք արտադրողները մեծ հնարավորություն ունեն միակողմանիորեն ազդելու շուկայում մրցակցության հիմնական գործոն հանդիսացող կաթի մթերման գների վրա՝ հաշվի առնելով, որ կաթը հանդիսանում է շուտ փչացող ապրանք, և գյուղացիական տնտեսությունները շուկայում չեն կարող միասնական ուժ ներկայացնել և ունենալ հում կաթի իրացման գնի շուրջ բանակցելու կարողություն։

Բացի այդ, գյուղացիական տնտեսությունները մասնագիտացված չեն հում կաթի արտադրության մեջ, չեն բավարարում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար անհրաժեշտ որակական չափանիշները, մասնավորապես՝ սահմանված թթվայնության, յուղայնության մակարդակը և պաթոգեն մանրէների ցուցանիշը։ Կաթ արտադրողները հում կաթի շուկայում չեն մրցակցում՝ ըստ որակի։

Որոշ ընկերություններում մթերման գները նույնն են տարվա ընթացքում, իսկ մյուս ընկերություններում փոխվում են՝ կախված սեզոնայնությունից. ամռան ամիսներին հում կաթն ավելի էժան է, քան ձմռանը։ Հում կաթի ձեռքբերման միջին կշռված գները 2020 թվականին տատանվել են 156-169 դրամի սահմաններում։

Գյուղացիական տնտեսությունների և հում կաթ ձեռք բերողների միջև կնքած պայմանագրերում սահմանվում է 3.6% յուղայնություն ունեցող կաթի բազիսային գին, սակայն բազիսային գնի հաշվարկման որևէ մեխանիզմ չի նշվում։ Բազիսային գինը կաթ արտադրողին հայտնի է դառնում միայն տվյալ ամսվա սկզբին կամ նախորդող ամսվա վերջում։ Գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների համար առկա է անորոշություն բիզնեսի կառավարման և մրցակցության տեսանկյունից։

ՄՊՀ-ն արձանագրել է մի քանի խնդիրներ. 

Կաթի գինը հիմնականում որոշում է ձեռք բերողը. հում կաթը հանդիսանում է շուտ փչացող ապրանք։ Այս հանգամանքը կաթնամթերք ձեռք բերողներին տալիս է բանակցային ուժեղ դիրք և կաթի ձեռքբերման գների վրա միակողմանիորեն ազդելու հնարավորություն։

Հայաստանում խոշոր կաթնամթերք արտադրողների կողմից 2020 թվականին մթերվել է 50,8 մլն լիտր հում կաթ։ 2020 թվականին հում կաթի մթերման առավել մեծ ծավալներ է ունեցել 4 տնտեսավարող սուբյեկտ, որոնց ընդհանուր մասնաբաժինը կազմել է 67 տոկոս։ Մթերման գները հիմնականում ձևավորվում են կաթի որակական հատկանիշների՝ յուղայնության և պաթոգեն մանրէների ցուցանիշի հիման վրա։ Տարբեր ընկերությունների հում կաթի մթերման միջին գներն էականորեն տարբերվում են։

Հանձնաժողովն այս խնդիրների լուծման առաջարկություններ է ներկայացրել.

Հում կաթի շուկայում տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես պետական մարմինների, ասոցիացիաների կամ կաթնամթերք արտադրողների կողմից շաբաթական կամ ամսական կտրվածքով հրապարակել կաթի գները։
Բացի այդ, կաթնամթերք արտադրողները պետք է հրապարակեն բազիսային գներ 3,6% յուղայնությամբ (հանդիսանում է կաթի միջին յուղայնության տոկոսը) կաթի ձեռքբերման համար՝ հաշվի առնելով կաթի որակական չափանիշները։

Պետք է զարգացնել կաթի փոշու արտադրությունը ՀՀ-ում, քանի որ հում կաթի առաջարկն անհավասարաչափ է բաշխված. կաթնամթերք արտադրողներին կաթի մեծ ծավալներ հասանելի են ամռան ամիսներին, իսկ ձմռան ամիսներին կաթի արտադրության ծավալների կտրուկ անկում է տեղի ունենում։

Ի դեպ, Հայաստանում 2020 թվականին արտադրվել է 507,3 տոննա կաթի փոշի, որը կազմել է ընդհանուր շրջանառության շուրջ 7 տոկոսը։

Կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործելու նպատակով  Հայաստանում հիմնականում ներմուծվում է 1,5 տոկոս յուղայնությամբ կաթի փոշի, իսկ ներմուծված 26 տոկոս յուղայնությամբ կաթի փոշին հիմնականում օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ՝ կազմելով ընդհանուր ներմուծված կաթի փոշու շուրջ 24 տոկոսը։

Կաթի փոշու ներմուծում իրականացվել է հիմնականում Բելառուսից՝ 57 տոկոս (3 958 տոննա), Ուկրաինայից՝ 21 տոկոս (1 443 տոննա), ՌԴ-ից՝ 16 տոկոս (1 083 տոննա)։ 1 կգ կաթի փոշուց ստացվում է շուրջ 8,5- 11,5 լիտր կաթ՝ կախված յուղայնությունից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}