ԱԳՆ շենքի դիմաց ակցիան ավարտվեց
ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց։ Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները նախարարության շենքից կրկին երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։
«Ռազմավարական դաշնակցի հետ մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք ու լուծում տանք։ Բայց դա պետք է լինի առանց Նիկոլի, որովոհետև Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, կապ չունի կենսական անհրաժեշտության առանջնահերթ խնդիրների ու սկզբունքների հետ։ Ինքը դավաճան է և չունի մանդատ ժողովրդի կողմից»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, թե Հայաստանի բարեկամ, թե ռազմավարական գործընկեր, թե թշնամի պետությունները պետք է հստակ իմանան, չի կարող լինել որևէ լուծում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անկախ օրվա «դավաճան իշխանությունների մոտեցումներից», հայ ժողովուորդը տեր է Արցախին։
«Երբեք Արցախը չի հայաթափվելու, Նոր նախիջևան չի լինելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին»,-ասաց նա։
Նրա խոսքով, ԱԳ նախարարության շենքի մոտ գալու, ուղերձը բարձրաձայնելու նպատակը կատարված է։
«Մեր խոսքը հստակ փոխանցել ենք։ Հիմա կշարժվենք Ֆրանսիայի հրապարակ։ Հիշեցնեմ, որ այսօր 19։30 մենք Ֆրանսիայի հրապարակում ունենք կարևոր միջոցառում։ Վաղը ևս անելիք ունենք»,-ասաց նա, ինչից հետո հնչեցին «դավաճան, հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ։
Երթի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ
- «Նիկոլը մեզ չի´ ներկայացնում». Բողոքի երթը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան