Հայաստանում ֆիքսել ենք քաղաքական ճգնաժամ․ Արամ Վարդևանյան
«Այսօր հերթական անգամ Հյաստանում գտնվող միջազգային հյուրի դեպքում ֆիքսել ենք, որ օրվա իշխանությունները լեգիտիմ չեն, ժողովրդին չեն ներկայացնում։ Դա ինչ է նշանակում, որ ինչ էլ ասի, ասի մեկ կամ 3 թուղթ կստորագրեմ, դա առոչինչ է, դա իրավաբանական ուժ չունի»,- Ֆրանսիայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում հավաքներով, խաղաղ անհնազանդության ակցիաներով, վճռականությամբ ու համառությամբ արդեն Հայստանում ֆիքսել են քաղաքական ճգնաժամ։ Պատգամավորն ընդգծեց, որ քաղաքական ճգնաժամը մեկ լուծում ունի, այն է՝ առանց Նիկոլ Հայաստան։
«Բոլոր ստերը հատ-հատ բացահայտվելու են։ Չի կարող լինել իշխանություն, որը սուտ է ասում իր ժողովրդին՝ խոստում է տալիս լավ ու արժանապատիվ կյանքի, բայց փոխարենը բերում է աղետ՝ անվտանգային, տնտեսական ու սոցիալական։ Ախր չի կարող իշխանությունը լինի այդքան անպատասխանատու։ Նման իշխանությունները պետք է հեռացվեն»,- նշեց Վարդևանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի