Նրանք երկու մեծ երեխա էին. Բեդրոս Կիրկորովը՝ Առնո Բաբաջանյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի մասին
Ռուսաստանի և Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը հունիսի 2-ին դարձել է 90 տարեկան։ Նրա որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը, իր Instagram-ում հրապարակել է վավերագրական ֆիլմ հոր կյանքի մասին, որը կոչվում է «Իրական պատմություն»։
«Հորս պատմությունը, Մարտինի և Ալլա Վիկտորիայի պապիկի պատմությունը, ընկերոջ և ժողովրդական արտիստի պատմությունը։ Պատմությունը մի մարդու, ով ղեկավարում է Կիրկորովների դինաստիան, Բեդրոս Կիրկորովի պատմությունը։ Եվ հիմա հայրիկը էստաֆետը փոխանցում է Մարտինին, որն ընդամենը մի քանի շաբաթից կնշի իր առաջին հոբելյանը։ Այնպես որ, տոները շարունակվում են: Եվ միայն 2022 թվականի հունիսին Կիրկորովներն ընդհանուր առմամբ ծննդյան 100 տարի կնշեն՝ Բեդրոսը 90 տարեկան է, իսկ Մարտինը՝ 10։
Իսկ երկնքից մեզ նայում է մեր հրեշտակը, մայրս, ով այս տարի ապրիլի 6-ին կնշեր 85-ամյակը»,- գրել է Ֆիլիպը։
Ֆիլմում Բեդրոս Կիրկորովը պատմում է նաև Առնո Բաբաջանյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ծանոթության մասին:
«Ճակատագրական հանդիպում։ Այդպես են ասում այն պահի մասին, երբ մեկ հանդիպումը կարող է փոխել քո ճակատագիրը։ Ահա թե ինչ եղավ, երբ հայտնի հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը լսեց Բեդրոս Կիրկորովին և հրավիրեց նրան սովորելու ԽՍՀՄ-ում»,- նշվում է ֆիլմում։
«Նրա կինն իմ կոնցերտմայստերն էր։ Ես միշտ գնում էի նրանց տուն։ Եվ ահա երջանիկ պատահարը: Գալիս է Առնոն Ֆրունզիկի հետ։ Գալիս է ու ասում. «Բեդրոս, ում քիթն է ավելի մեծ»։ Իհարկե, դա միշտ կատակ էր։ Եվ, իհարկե, նրանք երկու մեծ երեխաներ էին` հայի բաց սրտով, բարությամբ, այլ ազգերի հանդեպ սիրով, ժողովուրդների հետ բարեկամությամբ: Եվ ես շատ բան սովորեցի նրանցից»,- ֆիլմում պատմում է Բեդրոս Կիրկորովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան