Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած թավջութակահարների անունները
Երեկ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները։ Վերջիններս հունիսի 9-ին և 10-ին հանդես կգան մրցույթի 2-րդ փուլում։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, առաջին փուլը հաղթահարել են հետևյալ 10 թավջութակահարները՝
.Միքայել Ոսկանյան- Հայաստան
.Կյուն Ջուն Լի- Հարավային Կորեա
.Էվա Արդերիուս- Իսպանիա
.Ջոու Կիտամուրա- Ճապոնիա
.Սունվու Բաք- Հարավային Կորեա
.Իվան Սենդեցկի- Ռուսաստան
.Էտտոռե Պագանո- Իտալիա
.Կոնստանտին Բորոդին- Ռումինիա/Մոլդովա
.Տատյանա Բայարինա- Բելառուս
.Արտյոմ Իոանիսյան- Հայաստան։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան