Այս պատերազմը 2020թ․-ի շարունակությունն է, որին շարունակելու ենք մասնակցել․ Հայկազ Հարությունյան
«Օր օրի տեսանք կորուստներ, սակայն ծնկի չեկանք։ Բայց պատերազմի խայտառակ ղեկավարումն ու Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ կանգնեցրին անվարտ պատերազմական վիճակում։ Այդ ժամանակ իշխանությունը պետք է երկիրը ծնկի չբերեր, փորձեր՝ վայրկյան շուտ ճգնաժամից հանել։
Սակայն կառավարման վիճակն այն օրի հասցրեցին, որ համոզվեցինք՝ իշխանությունները լրիվ հակառակ ուղղությամբ են գնում»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկազ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն է պայքարի համար պատճառ դարձել։
«Մեր պայքարը հանուն այն պատերազմի է, որին մասնակցել ենք, այն տղերքի համար է, որոնց կորցրեցինք։ Մեր պայքարը հանուն Հայաստանի և Արցախի է։ Այս պատերազմը 2020թ․-ի պատերազմի շարունակությունն է, որին շարունակելու ենք մասնակցել»,- հավելեց նա։
Բժշկը նշեց, որ չեն պատրասվում լուռ մնալ, երբ հայրենիքը ծախվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի