«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ինչու են գործուղել Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին երեկ գործուղել է Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն տեղեկացանք, որ ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը և մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը։ Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» և Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ։
Որոշ տեղեկություններով, Մարուքյանի՝ ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները և դրվագները։ Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Իշխանականները կարծում են, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում