Շիկահող գյուղի երեք բնակիչներ ապօրինի հատել են 4 ընկուզենի
Ոստիկանությունից հայտնում են բնապահպանական ոլորտի հերթական իրավախախտման հայտնաբերման մասին։
« Հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերել են առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։ Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին:
Ոստիկանությունում պարզվել է, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:Հանգամանքները պարզվում են:Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրությունում:
`