Այս ակցիաները զսպաշապիկ են իշխանությունների համար. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունը մի կողմից ուզում է ցույց տալ, իբր չի նկատում երկրում տեղի ունեցող այս ներքաղաքական զարգացումները, բայց մարդկանց վրա տարբեր ուժային կառույցների, պետական, մասնավոր կազմակերպությունների միջոցով փորձում է ազդել ու կանխել նրանց մասնակցությունը հավաքներին»,- ԱԳՆ դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, իշխանության մոտեցումը՝ ցույց տալ, թե իբրև չի նկատում կամ երկրում տեղի ունեցող այս ակտիվ գործընթացները չեն ազդում ընդհանուր ներքաղաքական իրավիճակի վրա, բնականաբար, որևէ կապ չունեն իրականության հետ։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա, ըստ ընդդիմադիր գործչի, անկախ այն հանգամանքից, թե գործընթացներն ինչպես, ինչ հունով են ընթանում, բոլորի համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանում Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որ կարող է որոշում կայացնել և առհասարակ Արցախի հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնելու մանդատ չունի։
«Մինչև իշխանափոխության հասելն էլ այսօր իրականացվող այս ակցիաները զսպաշապիկ են իշխանությունների համար կանգնեցնելու կամ դանդաղեցնելու այն վտանգավոր գործընթացները, որոնք իրենք նախաձեռնել են»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց, որ Ռուսաստանն առանցքային դերկատարություն ունի մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի հարցով տարվող բանակցություններում։
«Ռուսաստանն արդեն ներգրավածություն ունի նաև Հայաստան- Ադրբեջան այս պահին ընթացող գործընթացներում։ Մեր ռազմավարական դաշնակից Ռոսաստանը պետք է իմանա, որ Հայաստանում կան ուժեր, որոնք չեն կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը շարժվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Փաշինյանը պատրաստ է այսօր հանձնելու ոչ միայն Արցախը, նաև Հայաստանի սուվերեն տարածքը. 2020 թվականի մարտական գործողություններին հաջորդած գործընթացներն այս ամենն արդեն ցույց են տվել»,- ասաց Աբրահամյանը։
Նրա կարծիքով, Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության մեջ որոշակի փոփոխություններ պետք է մտցվեն։
«Սահմանագծում իրականացվող ծառայությունը, որն այսօր մի մասով կատարում են ռուս խաղաղապահները, մի մասով Արցախի պաշտպանության բանակը, վերանայումների անհրաժեշտություն ունեն։ Սա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում տեխնիկական միջոցների հագեցվածություն, հայկական բնակավայրերի մոտ հատվածներում ադրբեջանական զորքերի որոշակի հետքաշում և չեզոք գոտու տեղակայում։ Առանց այս գործընթացների, մենք տարբեր փուլերում ունենալու ենք լարվածություններ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Մեր արժեհամակարգն ուրիշ է, դրա համար իրենք պետք է փորձեն մեր թևերը կտրել
- «Ինչպես կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել տասնամյակներ շարունակ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը վնասած մարդկանց հետ»
- Եթե այս իշխանությունը տարբեր տարբեր խոստումներ տա, իրավանական նշանակություն չեն ունենալու. Վարդևանյանը դիմեց Լավրովին
- ԱԳՆ շենքի դիմաց ակցիան ավարտվեց
- ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ
- Հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան