«Նիկոլը մեզ չի´ ներկայացնում». Բողոքի երթը մեկնարկել է
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է բողոքի երթ։
Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն «Նիկոլը մեզ չի´ ներկայացնում», «Արցախը պետք է մնա հայկական», «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», «Նոր կապիտուլյացիա չի լինելու» ու այլ գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր.
«Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան