Կառավարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը փոխարինում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնով
«Օրենսդրական փոփոխությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ»,-գործադիրի նիստում զեկուցելով օերնսդրական փոփոխությունների փաթեթը՝ հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա ասաց, որ փոփոխություններն կյանքի կոչելու համար համապատասխան կարգավորումներ են կատարվել պետական կառավարման համակարգը կարգավորող մի շարք օրենքներում:
Պապիկյանը զեկուցեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին որոշումը:
Նախարարի խոսքով՝ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով էլ ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, այդ պատճառով աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:
Օրենսդրական փոփոխության փաթեթի հիմնավորման մեջ ասվում է.«Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը 10 տարվա ընթացքում 20,6 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում