Ֆեյբուքը թույլ կտա կեղծանուններ օգտագործել
Ֆեյսբուքը կփոփոխի կանոնները, որոնք արգելում են սոցցանցի անձնական էջերում օգտագործել ոչ իրական անուններ: Բացառիկ դեպքերում կթույլատրվի օգտագործել կեղծանուններ: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Հատուկ հանգամանքների պարագայում օգտատերը կարող է իրական անունը թաքցնել կեղծանվան տակ:
«Իրական անվան կանոնների» փոփոխությունները կապված են ընկերության աշխատակազմի՝ մարդկանց օգնելու ցանկության հետ, ովքեր այս կամ այն պատճառով ցանկանում են թաքցնել իրենց անունը:
Սակայն ֆեյսբուքը պնդում է, որ օգտատերերը գրանցեն իրենց իրական անունները, եթե չունեն հատուկ հանգամանքներ:
Բացի դրանից, սոցցանցում կփոխվի օգտատիրոջ իրական անվան մասին հաղորդագրության ձևը, որը թույլ կտա ֆեյսբուքի թիմին լավ պատկերացում կազմել յուրաքանչյուր դեպքի մասին: