Jack Daniel's վիսկի և Finlandia օղի արտադրողը Ռուսաստանից հեռանալու պատճառով կորցրել է 52 մլն դոլար
Ամերիկյան ոգելից խմիչքներ արտադրող «Բրաուն-Ֆորման»-ը 2022 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում (ավարտվել է ապրիլի 30-ին) 52 միլիոն դոլարի վնաս է գրանցել՝ Finlandia օղու ապրանքանիշի արժեզրկման պատճառով։ Համապատասխան վիճակագրությունը ներկայացված է ընկերության կայքում հրապարակված ֆինանսական հաշվետվությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չորրորդ եռամսյակում մենք կրել ենք 52 մլն դոլարի անկանխիկ վնաս մեր Ֆինլանդիայի ապրանքանիշի արժեզրկման պատճառով: Արժեզրկումը պայմանավորված է ապրանքանիշի առանցքային շուկայում՝ Ռուսաստանում մեր գործունեության դադարեցման պատճառով»,- ասված է զեկույցում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանը 2022 ֆինանսական տարում ընկերության համար զարգացող շուկաների թվում էր՝ Մեքսիկայի, Լեհաստանի, Բրազիլիայի, Չիլիի հետ միասին: Զեկույցում ասվում է, որ «Brown-Forman»-ի վաճառքը ռուսական շուկայում մեկ տարվա ընթացքում աճել է 7%-ով։
Հիշեցնենք, որ մարտին ամերիկյան «Brown-Forman» ընկերությունը, որին պատկանում է Jack Daniel's վիսկին և Finlandia օղին, հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան