Կամենոս. Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ
Հայաստանն ու Հունաստանը կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ամրապնդմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան