Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր
«Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այսօր արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթին՝ նրանք մտահոգություն են հայտնել տաքսիների կողմից արգելված վայրերում կայանումների համար տուգանքների, բալային համակարգի ներդրման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նախարարի տեղակալը ՀԿ ներկայացուցիչների բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ ՀՀ կառավարությունը փորձել է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն ոլորտը, հնարավորինս կբավարարեն վարորդների և բոլոր շահագրգիռ կողմերի պահանջները:
Բալային համակարգին անդրադառնալով՝ նա պարզաբանել է, որ վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է 300 հազար դրամի չափով տուգանվի, որպեսզի հավաքի 600 բալ, քանի որ նվազագույն աշխատավարձի մեկ միավորը հաշվարկվում է երկու բալ: Ըստ նրա՝ դա ենթադրում է, որ միջին հաշվարկով վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է կատարի գրեթե 120 խախտում: Սակայն, եթե վարորդը պարտաճանաչ կերպով վճարում է սահմանված տուգանքը, ապա նրա այդ խախտման համար սահմանված բալերը կիսով չափ կրճատվում են: Նախարարի տեղակալը հավելել է նաև, որ այս կարգավորմամբ նախատեսվում է կիրառել նախազգուշացման ինստիտուտը, և այն խախտումների համար, որոնք միտում չեն պարունակում և հանրային վտանգավորություն չունեն, տուգանք չի նախատեսվում: Ավելին՝ կան խախտումներ, որոնք, եթե տեղում վերացվեն, ապա դրանց համար նույնպես տուգանք չի նախատեսվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան