ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները երթով քիչ առաջ հասան ԱԳ նախարարության շենքի մոտ, որւի ներսում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, ապա նաև համատեղ ասուլիսը։
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի շահերը»,-հայտարարեցին նրանք, ինչին հետևեցին «Արցախ, Արցախ», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ։
Նախարարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել։
«Մենք նպատակ չենք ունեցել արգելել օտարերկրացի պաշտոնյաներին մուտք գործել նախարարության շենք։ Մենք բոլոր հյուրերին ասում ենք՝ բարով եք եկել, բայց այն մարդու հետ որ բանակցում եք, ինքը կապ չունի մեր ժողովրդրի օրակարգի հետ։ Մեր նպատակն է մեր խոսքը տեղ հասցնել»,-ասաց Սաղաթելյանը։
Արդեն ելույթում նա ասաց՝ սա եռամիասնության սուրբ պայքարն է։
«Սփյուռք, Արցախ, Հայաստան։ Մենք այստեղ ենք՝ ևս մեկ անգամ վերահստատելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պայքար, պայքար»,-նշեց նա։
ԱԺ փոխնախագահը, հեռակա դիմելով ՌԴ ԱԳ նախարարին, ասաց՝ բարով եք եկել Հայաստան։
«Մենք այստեղ ենք՝ մեր ուղերձը հստակ փոխանցելու։ Դուք բանակցություններ եք վարում այս իշխանության հետ, որը կապ չունի ժողովրդի ու նրա օրակարգի հետ։ Հստակ թող բոլորն իմանան, այդ կապիտուլյանտ, հողատու իշխանության հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինիչ է»,-ասաց նա՝ ինչին հետևեցին «դավաճան, հեռացիր» պահանջ-վանկարկումներ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ
- «Նիկոլը մեզ չի´ ներկայացնում». Բողոքի երթը մեկնարկել է