Եթե այս իշխանությունը տարբեր տարբեր խոստումներ տա, իրավանական նշանակություն չեն ունենալու. Վարդևանյանը դիմեց Լավրովին
«Մի խումբ մարդիկ, ովքեր իշխանության ղեկին են, ձևական են իշխանություն, նրանք այլևս չեն ներկայացնում հայ ազգի և Արցախի Հանրապետության շահերը»,- ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա իր խոսքը ռուսերենով ուղղեց ՀՀ-ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով ԱԳՆ-ում հանդիպումներ է անցկացնում։
«Ռուսաստանի Դաշնությունը եղել է և կլինի Հայաստանի և հայ ազգի դաշնակիցը, եղբայրական երկիրը, բայց միաժամանակ մենք բոլորս գիտենք, որ վերջին 4 տարիներին այդ մարդկանց խումբը, ովքեր ձևական են իշխանության, ամեն հնարավորն արել են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունների համար ստեղծեն սպառնալիքներ։ Դա փաստ է»,- ասաց Վարդևանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ մոտ ժամանակներում, երբ արդեն դե յուրե այդ մարդկանց խումբն այլևս չի լինի իշխանության, այդ սպառնալիքները կբացառվեն, Հայաստանը կլինի ուժեղ երկիր, Արցախի անվտանգության երաշխավորը։
«Եվս մեկ անգամ արձանագրենք՝ մի խումբ մարդիկ, այդ թվում այս շենքում գտնվողները, ուղղակի ներկայացնում են իրենց շահերը, ոչ հայ ազգի։ Եթե նրանք նույնիսկ տան տարբեր խոստումներ, տարբեր փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամություն հայտնեն, այդ ամենը որևէ իրավանական նշանակություն չի ունենալու»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ շենքի դիմաց ակցիան ավարտվեց
- ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ
- «Նիկոլը մեզ չի´ ներկայացնում». Բողոքի երթը մեկնարկել է
- Հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան
- Զախարովան ներկայացրել է Լավրովի երևանյան այցի օրակարգը