Լավրովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը. Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:
Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:
Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:
Սպասենք հետագա զարգացումներին . . .»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը՝ Փառուխում ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու մասին
- Նիկոլին Փաշինյանին փռչոտ անվանելու համար մի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում. Արա Զոհրաբյան
- Հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու՝ իրենք առաջ են գալու, Փառուխը վկա. Հովհաննես Սահակյան
- Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը Փաշինյանի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է. Թաթոյան
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան