Մարդ մնացե՛ք․․․Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․
«Ծանր ու ճգնաժամային վիճակում ամենաբարդը ՄԱՐԴ մնալն է:
Մարդ մնացե՛ք. հարգե՛ք մեծին, սիրե՛ք փոքրին, մի վիրավորեք, մի հայհոյեք, մի անիծեք:
Որքան էլ որ դժվար լինի, մի հուսահատվեք, թևաթափ մի եղեք, մի նեղացեք ու նեղացրեք ձեր մերձավորին, բարեկամին ու հարևանին, քանիզ նեղ ու ծանր վիճակում առաջինը նրանք են ձեզ օգնության ձեռք մեկնելու:
Հավատացե՛ք ձեր մտքին, գաղափարին ու համոզմունքին, հետևեք Աստծո պատվիրաններին և կտեսնեք, թե ոնց է թեթևանում ձեր կյանքը:
Մարդ մնացե՛ք․․․»
Լուսանկարը՝ Ապրիլյանից
Հարակից հրապարակումներ`
- Պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջև․ Գեղամ Մանուկյան
- Այսօր ԱԺ-ում անմեղսունակության մրցույթ էր․ Ագնեսա Խամոյան