Իշխանությունն ասում է՝ ժողովո՛ւրդ, դու մի մտածի, մենք բոլորը կանենք և բոլորս կլինենք չաղ ու բախտավոր. Արման Աբովյան
«Մեզ անընդհատ փորձում են համոզել, որ ինչ-որ մեկը մեր տեղը որոշել է և այլևս փոխելու հանրավորություն չկա, թե իշխանությունները ստիպված ինչ-որ քայլեր են անում, կամ մյուս կողմից էլ մեզ փորձում են համոզել, որ այնքան թույլ ենք, որ ուզենանք էլ՝ ոչ մի բան չենք կարող անել»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենցած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան և շեշտեց, որ այդ երկու թեզերն էլ սուտ են:
Անդրադառնալով բանակցությունների գաղտնիության երևույթին՝ նախկին պատգամավորը հայտարարեց, որ որքան էլ դառը լինի ճշմարտությունը, այն պետք է բարձրաձայնել և հասարակությանը տեղեկացնել դրա մասին, բայց փոխարենը ՀՀ ողջ փորձագիտական դաշտն իր վերլուծությունների համար փաստացի որևէ տվյալ չունի:
«Մենք ստիպված ենք ամերիկյան, եվրոպական, ռուսական, ցավով եմ ասում՝ թուրքական, ադրբեջանական աղբյուրներից սնվել, չնայած վերջին երկուսը մեր համար վստահելի աղբյուր չեն ու չեն կարող լինել: Դրսի այդ տեղեկատվությունների վրա վերլուծություններ ենք անում»,-հայտնեց Աբովյանը՝ արձանագրելով, որ իշխանություններից տեղեկատվություն չեն ստանում:
Հիշեցնելով, որ իշխանություններն անընդհատ կրկնում են, որ բաց են հասարակության առաջ՝ նախկին պատգամավորն առաջարկեց, որ այդ դեպքում նրանք թող ասեն, թե բանակցություններում ո՞րն է նրանց գիծը:
«Դու պետք է ասես, թե բանակցություններում ինչ ես խոսում: Եթե գնում ես միայն լսելու, ապա այն արդեն բանակցություն չէ»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, որ նույնիսկ իշխանությանը սատարողները տեղեկատվության անբավարարության խնդիր ունեն և չեն լռում այդ մասին:
«Իշխանություններն ասում են, մենք ամեն ինչ կանենք, որ լավ լինի: Բայց կենացային մակարդակի քաղաքականությունը և կոմունիկացվելը պետք է առհասարակա դուրս գա թե՛ քաղաքական միջավայրից, թե՛ հանրային ընկալման միջավայրից, որովհետև, եթե ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն գործընթացներին, ապա այն բերել ու բերելու է ներքին խորքային ցնցումների շատ պարզ պատճառով՝ այսօր երկրի և ազգի առաջ կանգնած է գոյաբանական խնդիր: Իշխանությունները մեզ ասում են՝ դուք մի մտածեք, մենք բոլորը կանենք և բոլորս կլինենք չաղ ու բախտավոր»,-հայտարարեց Արման Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին