Լավրովի՝ Փառուխի հետ կապված հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի
Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցի վերաբերյալ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին խնդրելով դիմել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարություններ. «Արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի տված ձևակերպումները ճիշտ են, թե՞ ոչ, այսինքն հայ-ադրբեջանական դելիմտացիայի հանձնաժողովը զբաղվո՞ւմ է նաև Արցախի սահմանների դելմիտացիայով. եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ, եթե ոչ, ապա ե՞ս եմ սխալ հասկացել Լավրովին, թե Լավրովն է շփոթել տեղանունները, կարող է խառնել է Փառուխը Սև լճի տարածքի, Ներքին Հանդի տարածքի հետ։ Չգիտեմ, սա պետք է պարզել»։
Նա նշեց, որ հնչել է պատասխան, որը ենթադրում է, եթե լրացուցիչ պարզաբանումներ դեռ չկան, որ հայ-ադրբեջանական դելիմիտացիոն հանձնաժողովը զբաղվում է նաև Արցախի սահմանի դելիմիտացիայով, այստեղ այլ հարցեր է ծագում։
Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, ասել է. «Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ»։
Սերգեյ Լավրովի խոսքով, այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։
«Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը. Ղազինյան
- Լավրովը՝ Փառուխում ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու մասին
- Արարատ Միրզոյան. Շարունակում ենք հավատալ, որ ռուս խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել ԼՂ-ում մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը
- Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը Փաշինյանի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է. Թաթոյան
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական հանցավոր գործողություններից տուժել են Խրամորթի և Փառուխի ավելի քան 400 անձինք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը