Մամիկոն Ասլանյանը պնդելու է՝ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային. Բաբայան
Հունիսի 10-ին, ժամը՝ 14.00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում (Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք, 10 շենք) նշանակված է Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննվելու է նրան ազատ արձակելու կամ քաղբանտարկյալի կարգավիճակում բանտարկված պահելը շարունակելու հարցը:
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Մամիկոն Ասլանյանը պնդելու է, որ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային։
«Ես ներկա եմ լինելու սպասվող դատական նիստին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ գործըմակագրված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։
Դատալեքսից տեղեկանում ենք. «Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է
- Մամիկոն Ասլանյան. Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան