Եվրոպայում սպասվում է անոմալ շոգ ամառ
Օդերևութաբանները Եվրոպայում անոմալ շոգ ամառ են կանխատեսում։ Միջին ջերմաստիճանը հունիսին, հուլիսին և օգոստոսին կգերազանցի կլիմայական նորմը միջինը 1-3°C-ով:
Շոգը և սաստիկ երաշտը կհանգեցնեն նրան, որ եվրոպացիները և ԵՄ կառավարական կառույցները կավելացնեն էներգիայի սպառումը 10-15%-ով։ Օդորակիչների տեղադրման մեծ պահանջարկը եվրոպական երկրներին լրացուցիչ 8-10 միլիարդ եվրո կարժենա։
Եվրոպական երկրների բնակիչները հունիսին արդեն կբախվեն անոմալ բարձր ջերմաստիճանի։ Մայրցամաքի հարավային շրջաններում, այդ թվում՝ Իտալիայում, Հունաստանում և Իսպանիայում, սաստիկ երաշտ է լինելու։ Հունիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը կլիմայական նորման կգերազանցի մի քանի աստիճանով, «Գազետա.ռու»-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Նշվում է նաև, որ վերջին 50 տարվա ընթացքում գլոբալ տաքացումն աշխարհում կազմել է 1,2°C: Բացի այդ, նկատելիորեն ուժեղացել են էքստրեմալ տապի ալիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան