Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին, ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան Թովմասյանը գրում է․
«Հունիսի 3-ին Երևանում անհնազանդության խաղաղ ակցիային մասնակցած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել եմ ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին։
ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային հեղինակավոր օղակների ուշադրությունն եմ հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝
- Ահազանգերի և հաղորդումների համաձայն՝ հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման,
- Ընդդիմադիր գործիչների պնդումների համաձայն՝ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է,
- Մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է։
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը վերաբերել է հանձնարարականի՝ ուղղված իրավասու մարմիններին՝ քննության առնելու հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, ինչպես նաև կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համապատասխան ընթացք տալուն։
Միջազգային գործընկերներին ուղղված հրատապ նամակով խնդրել եմ հրապարակային մեկնաբանություն բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրապարակային խոսքը կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի գործողությունների կանխարգելմանը։
Հետևողական եմ լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
- Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Ագնեսա Խամոյան. Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան