Առաջիկայում մեր անելիքների մասին հանդես կգանք մանրամասն ծրագրային դրույթներով. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի, Հայաստանի պայքարի առաջնորդներից ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացոիցիչ Իշխան Սաղաթելյանը երթից հետո հանրահավաքի ժամանակ հունիսի 10-ին ժամը 09։00-ին բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։
«Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ կարևոր միջոցառում։ Պետք է շարժվենք այդ ուղղությամբ, մեր այսօրվա հնչեցրած պահանջները հնչեցնենք, ձևակերպենք նաև վաղը»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ քաղաքացիների հետ միասին արդեն պայմանավորվել են՝ ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք։
Ի.Սաղաթելյանը նաև հիշեցրեց՝ նախորդ անգամ իր ելույթում ասել է, որ իրենք աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու, ավելի արդիականացնելու, ընդլայնելու և պայքարը վերջնական իր հաղթական ավարտին հասցնելու ուղղությամբ։
«Առաջիկայում մեր անելիքների մասին հանդես կգանք մանրամասն ծրագրային դրույթներով, ու ամենակարևորը՝ ինչ որ որոշենք, որոշելու ենք միասին, իրականացնելու ենք միասին և գնալու ենք մինչև վերջ»,- ասաց շարժման առաջնորդներից Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ֆիքսել ենք քաղաքական ճգնաժամ․ Արամ Վարդևանյան
- Երթ՝ Սերգեյ Լավրովին ասելու
- Դուք լեգիտիմ չեք, որովհետև հեռացել եք նրանից, ինչ խոստացել էիք ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան
- Հայաստան աշխարհում է վճռվում աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը․ Լևոն Գալստյան
- Այս պատերազմը 2020թ․-ի շարունակությունն է, որին շարունակելու ենք մասնակցել․ Հայկազ Հարությունյան
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի