Լավրովը՝ Փառուխում ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու մասին
«Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ»,-Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արմինֆո»-ի հացին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
Սերգեյ Լավրովի խոսքով, այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։
«Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասաց ռուսաստանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Այսօր ժամը 16։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։
Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։
Հաջորդ օրը՝ մարտի 25-ին Արցախի ՊԲ-ն հայտարարեց, ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Մարտի 29-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնեց՝ Խրամորթից և Փառուխից մոտ 200 երեխա, կին և տարեց է տարհանվել։ Ավելի ուշ՝ ապրիլի 1-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականով, տուժել է ավելի քան 400 անձ՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Հույս ունենք, որ գերիների վերադարձի ուղղությամբ Ռուսաստանն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի
- Տեղի է ունեցել Լավրով-Միրզոյան առանձնազրույցը
- Հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու՝ իրենք առաջ են գալու, Փառուխը վկա. Հովհաննես Սահակյան
- Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը Փաշինյանի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է. Թաթոյան
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
- Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին ու տարեց. Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում. Տեղեկատվական շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան