Կառավարությունն Օրբելու փողոցի հարակից 3 հա տարածքը և մոտ 10000 քառ. մետր շինույթունը կվաճառի 6.6 միլիարդով
Կառավարության այօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Օրբելու փողոցի 23 հասցեի շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը կներկայացվեն օտարման՝ մրցույթով գնահատված արժեքի 80 %-ի չափով, քանի որ առաջին մրցույթում հաղթող չի եղել։
Նիկոլ Փաշինյանի հարցին, թե 3 հեկտար տարածքի և 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների համար ինչո՞ւ առաջին մրցույթը տեղի չի ունեցել՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ պատճառը բարձր գինն է եղել:
Նախագծի մեջ ասվում է, որ մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 80 %-ի չափով՝ 6 613 652 800 դրամ է:
«Մրցույթին մասնակցելու նախավճարը՝ գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 330 682 640 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,-ասված է փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- Պտուղ-բաջարեղեն մթերող ընկերությունների տվյալներով՝ այս տարի կմթերվի149 հազար տոննա արտադրանք. Վահան Քերոբյան
- Կառավարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը փոխարինում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնով
- Պետությունը 10 տարվա ընթացքում 20,6 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում