«Ինչպես կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել տասնամյակներ շարունակ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը վնասած մարդկանց հետ»
Այսօրվա ելույթս պետք է ընկալել ոչ թե բողոք, այլ որպես ընկերական, դաշնակցային պահանջատիրություն։ ԱԳՆ-ի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ այսպես իր ելույթը սկսեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ այսիև պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունը, ռազմավարական դաշնակցությունը ոչ միայն միջազգային պայմանագրերով է ֆիքսված, այլ արժեքաբանական, երկու ժողովրդների բարեկամությամբ։
«Մենք առնվազն տարակուսած ենք, չենք հասկանում, թե ինչպես կարող է ՌԴ արտաքին գործերի նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար, տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը։ Ո՞նց կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ, ում պառլամենտական ֆրակցիան 2021-ի նոյեմբերի 16-ի իրադրաձությունների ժամանակ անհիմն, հակառուսական և ՀԱՊԿ-ի քննադատության հիստտերիա էր բարձրացրել ԱԺ-ում»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե այս իշխանությունը տարբեր տարբեր խոստումներ տա, իրավանական նշանակություն չեն ունենալու. Վարդևանյանը դիմեց Լավրովին
- ԱԳՆ շենքի դիմաց ակցիան ավարտվեց
- ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Իշխան Սաղաթելյան. Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ