Ոչ դրսում կա փրկիչ, ոչ՝ ներսում․ Շավարշ Քոչարյան
Մեզանում կա միտում՝ մեր բացթողումների համար մեղավոր փնտրել դրսում. Մարդկանց զգալի մասի մոտ կա սպասելիք, որ ինչ-որ մի փրկիչ պետք է դրսից գա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Կա դրա հակառակը, եթե չկա փրկիչ, ուրեմն թշնամի է: Եվ սկսում ենք մեր բացթողումները վերագրել դրսին՝ ռուսն է թշնամի, Եվրոպան է թշնամի: Ամենուրեք թշնամի փնտրելը խոսում է այն մասին, որ դու ներքուստ չես կայացել: նույնը վերաբերում է ներքաղաքական դաշտին: Ներքաղաքական կյանքում էլ անընդհատ փրկիչ են փնտրում: Հայաստանը անկախանալուց հետո ուներ բոլոր նախադրյալները, որ կայանար որպես տարածաշրջանում հզոր, ազդեցիկ պետություն, դրա համար պետք է գնար ժողովրդավարության ուղիով:
Մեզանում հաստատվեց ավտորիտար համակարգ և այդ համակարգից դանդաղ գնում էր ձերբազատման գործընթացը: Բայց մարդկանց մտածելակերպը մնաց ավտորիտար համակարգի շրջանակներում: Այսինքն ցանկացած եղած իշխանություն սրիկա է, պետք է փնտրել փրկիչին: Այս պարագայում դա ավելի է խորացել՝ դավաճան է, պետք է փրնտրել փրկիչին: Պետք է դրանից ձերբազատվել: Ոչ դրսում կա փրկիչ, ոչ ներսում:
Մենք պետք է ներսում ամեն ինչ իմի բերենք, արդյունավետ պետություն կառուցել, արդյուանվետ հարաբերություն կառուցենք Սփյուռքի հետ և վերականգնենք մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ»,-ասել է ԱԳ նախկին փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ ե՞րբ է պատերազմի ժամանակ որևէ հարցի դիվանագիտական լուծում լինում. Շավարշ Քոչարյան
- Խնդիրը լուծվում է ռազմի դաշտում. Շավարշ Քոչարյան
- Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան
- Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ խտրական օրենք է ընդունել. Շավարշ Քոչարյան
- Եթե ԵԱՏՄ-ն դիտարկենք տիրոջ աչքով, շատ հարցերի այլ տեսակետից կնայենք. Շավարշ Քոչարյան
- Երբ Արցախը նստեց բանակցային սեղանի շուրջ՝ Ադրբեջանի քարոզչական մեքենայի մեխը կքանդվի. Շավարշ Քոչարյան
- Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա. Շավարշ Քոչարյան