Դատարանը բռնագրավել է Նատալյա Ռոտենբերգի՝ 8,73 մլն ֆունտ արժողությամբ լոնդոնյան բնակարանը
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ Վեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն բռնագրավել են հիփոթեքը չվճարելու պատճառով:
Dailymail-ի հաղորդմամբ, դատավորը կարգադրել է Նատալյա Ռոտենբերգի շքեղ բնակարանը, որից տեսարան է բացում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, բռնագրվել այն բանից հետո, երբ պարզել է, որ նա «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար օգտագործված 1,6 միլիոն ֆունտ վարկի դիմաց:
Նատալյա Ռոտենբերգը գույքը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, սակայն այն ավելացել է՝ հասնելով 1,6 միլիոն ֆունտի՝ վճարումներ չանելու պատճառով։
Նատալյա Ռոտենբերգի նախկին ամուսինը միլիարդատեր Արկադի Ռոտենբերգն է։ Նրանք միասին ապրել են ութ տարի, ամուսնալուծվել են 2013 թվականին։ Տիգրան Արզաքանցյանի հետ Նատալյա Ռոտենբերգն իր հարաբերությունները սկսել է 2018 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Նատալյա Ռոտենբերգ. Ես ոչինչ չեմ կորցրել, կորցրեցին նրանք
- Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցնում է Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը
- «Հրապարակ». Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում
- Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Հայաստան հրավիրել օլիմպիական չեմպիոնների
- Ըստ Forbes-ի՝ Ռոտենբերգներն այլևս Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքը չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան