Պտուղ-բաջարեղեն մթերող ընկերությունների տվյալներով՝ այս տարի կմթերվի149 հազար տոննա արտադրանք. Վահան Քերոբյան
«Նախագիծը վերաբերում է մթերման վարկերի ներքո պետական երաշխիքների տրամադրմանը»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հիշեցնելով, որ պետությունը նախորդ տարվանից սկսած մասնակի սուբսիդավորում էր գյուղմթերքի մթերման համար վրեցվող վարկեը, որպեսզի նրանք մթերեն այնքան, ինչքան պետք է, ոչ թե՝ ունեցած գրավի չափով:
Նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ տարի 9 կազմակերպության տրամադրվել է 9.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից 7-ը եղել են խաղող մթերող ընկերություններ:
«Պտուղ-բաջարեղեն մթերող ընկերություններց հունիսի 7-ին ստացած օպերատիվ տեղեկությունների համաձայն, ընթացիկ տարվա մթերումների ծավալները կազմում են 149 հազար տոննա՝ նախորդ տարավ 80 հազար տոննայի դիմաց, որից 100 հազարը բանջարեղեն է լինելու, 50 հազարը՝ պտուղ»,-հայտարարեց Քերոբյանը:
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրում կատարված փոփոխություններով գործադիրը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրի առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, իսկ այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 1 տարի 3 ամիս մարման ժամկետով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 միլիարդ դրամը»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը փոխարինում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնով
- Պետությունը 10 տարվա ընթացքում 20,6 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում