Վրաստանի խորհրդարանը Սաակաշվիլիի կուսակցության անդամին վաղաժամկետ զրկել է պատգամավորի լիազորություններից
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում ժամանակից շուտ պատգամավորի մանդատից զրկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլիին։ Քվեարկությունն առցանց հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
«81 կողմ, զրո դեմ: Բանաձևն ընդունված է»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։
Ուդումաշվիլին, ով նախկինում հեռուստահաղորդավար էր, ինքն է գործընկերներին խնդրել, որ իրեն զրկել պատգամավորական լիազորություններից, քանի որ որոշել է վերադառնալ լրագրություն։
Խորհրդարանում Ուդումաշվիլիին ոչ ոք չի կարող փոխարինել, քանի որ դեռ 2020 թվականի աշնանը ընդդիմության մի մասը, իշխանություններին մեղադրելով ընտրակեղծիքների մեջ, չեղյալ հայտարարեց իրենց կուսակցության ընտրական ցուցակները։ Այսպիսով, «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը խորհրդարանում կունենա 29 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա
- Վրաստանն ունի կենսունակ, եվրոպական հասարակություն․ Եվրախորհրդարանի պատգամավոր
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Վրաստանի կառավարությունը դիմել է ՍԴ՝ երկրի նախագահի լիազորությունների հստակեցման պահանջով
- Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է
- Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել
- Վրաստանում առկա են բոլոր պայմանները ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների համար․ Սալոմե Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան