Բանկերում ԱՄՆ դոլարի առքը 419.25-421 դրամ է
Այսօր՝ ժամը 10։15-ի դրությամբ ԱՄՆ դոլարի միջին առքը 419.25 դրամ է՝ հունիսի 7-ի համեմատ արժեզրկվելով 3.50 դրամով:
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 421 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 427 դրամ:
Եվրոն նույնպես արժեզրկվել է։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 445.97 դրամ (հունիսի 7-ի համեմատ արժեզրկվելով 2.47 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 458 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.47 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.39 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան