Ինչ հագուստ և կոշիկներ է վտանգավոր կրել ինքնաթիռում
Բորտուղեկցորդուհին պատմել է, թե ինչ հագուստ ու կոշիկներ է վտանգավոր կրել ինքնաթիռում, գրում է The Sun-ը։
«Իրերի սխալ ընտրությունը կարող են ոչ միայն ճանապարհորդությունը անհարմար դարձնել, այլև ձեր կյանքը վտանգի տակ դնել արտակարգ իրավիճակում»,- ասել է բորտուղեկցորդուհին։
Առաջին հերթին, նրա կարծիքով, պետք է խուսափել նեղ կաշվե շալվարներից, քանի որ սեղմող հագուստը բարձրացնում է թրոմբոզի վտանգը։ Պակաս վտանգավոր չեն ծոպերով տաբատներն ու բաճկոնները, քանի որ հրդեհի դեպքում, ամենայն հավանականությամբ, առաջինը հենց դրանք կբռնկվեն։
Նա նաև նշել է, որ ինքնաթիռում պետք չէ հագնել կարճ տոպեր և չափազանց բաց հագուստ: «Ինքնաթիռում հաճախ ցուրտ է լինում»,- հիշեցրել է բորտուղեկցորդուհին։
Մեկ այլ վտանգավոր բան, ըստ նրա, բարձրակրունկներն են։ Նման կոշիկները տարհանման ժամանակ կարող են հեշտությամբ ծակել փչովի սանդուղքը: «Բացի այդ, ով գիտի, թե որտեղ և ինչ պայմաններում եք վայրէջք կատարելու»,- հավելել է բորտուղեկցորդուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան