Պետությունը 10 տարվա ընթացքում 20,6 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցողներին
«Նախագիծը սահմանամերձ, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նպատակ է հետապնդում»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն է ընձեռվում ընտանիքներին բնակություն հայաստատել իրենց կողմից կառուցվող բնակելի տանը, իրենց իսկ նախընտարծ սահմանամերձ գյուղական բնակավայրում:
«Պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկայաին կազմակերպություների կողմից ստացած հիփոթեկային վարկի ստացած շահառուներին»,-ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը:
«Աջակցությունը տրամադրվում է վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12 % տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար»,-ասաց նախարարը՝ նշելով, որ պետական աջակցությունը հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարիների ընթացքում կազմելու է շուրջ 20 մլն 660 հազար դրամ:
Նա տեղեկացրեց, որ շահառու կարող են դառնա ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսինները, որոնցից առնվազը մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի և հավելեց, որ տարիքային և պարտադիր երեխա ունենալու պայման և սահմանափակում չկա:
Նախարարը հայտնեց, որ ՀՀ-ում կա 79 սահմանամերձ բնակավայր, բայց չկար սահմանամերձ բնակավայրերի բնակարանային պայմանները բարելավելու ծրագիր:
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ 12 մլն դրամից ավել վերցված վարկի գումարը և ավել տոկոսադրույքները շահառուն է վճարելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում