Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, անդրադառնալով այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր աշխատասենյակից բերման է ենթարկվելու դեպքին, գրում է․
«2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, չորս տարիների ընթացքում, բազմաթիվ քաղաքական գործիչների քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, հիշեցման կարգով ասեմ, որ այդ քր․ գործերից շատերը վաղուց «մահացած» են՝ կամ կարճվել են, կամ «սառեցվել»։ Հիշեցնեմ նաև, որ այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ։
Վերջին ամսվա ընթացքում, վարչապետ կոչեցյալի հրահանգով, «իրավապահ» մարմինները նոր քր․ գործեր են թխում և ընդդիմադիր գործիչներին ձերբակալում, կալանում։Ահա նրանց ոչ ամբողջական ցանկը՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, Տարոն Մանուկյան, Սևադա Ղուկասյան, Իգոր Խաչատուրով, այսօր՝ Բագրատ Եսայան։ Մտածում ես, գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել։ Արդեն սկսում ես կասկածել բոլոր նրանց վրա, որպես կոլաբորացիոնիստներ, ում մեղադրանք չի առաջադրված և ովքեր դեռևս ազատության մեջ են»։
Ավելի վաղ իրավապաշտպանը նաև գրել է,
«ԱԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«․․․թիվ 3789038 քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 9008976 հոդվածի հատկանիշներով առերևույթ հանցագործություն․․․»
Իրականում․
Զանգ կառավարությունից ԱԱԾ․
-Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին։
-․․․բայց․․․
-Էլ ի՞նչ բայց, արա՛, ուզում ես քեզ բռնե՞նք։
-․․․Հասկացա․․․»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԺՄ. Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ
- Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
- Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան
- Բագրատ Եսայանին բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան