«Ժողովուրդ». Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով:
Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաև Հայաստանից արտագաղթածների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երևանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղևորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան