ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Փառուխի մասին՝ Երևանում արած Լավրովի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը արցախյան Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը նա արել է հունիսի 9-ին Երևանում Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում:
Լավրովին մասնավորապես տրվել էր հետևյալ հարցը, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ Նա պատասխանել է. «Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ։
Այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։
Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասաց ռուսաստանցի պաշտոնյան։
Սակայն ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված սղագրության մեջ կարդում ենք. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի բարձրացնել Երևանի և Բաքվի միջև վստահությունը և կանխել Փարուխի նման դեպքերը ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում»։
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ Սերգեյ Լավրովին ասելու
- Լավրովի՝ Փառուխի հետ կապված հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի
- Լավրով. Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը օգնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
- Լավրովը՝ Փառուխում ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու մասին
- Տեղի է ունեցել Լավրով-Միրզոյան առանձնազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան