«Հրապարակ». ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են. նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։ Գործուղման մեկնած Ալեն Սիմոնյանի փոխարեն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին երկու փորձից միայն հաջողվեց քվորում ապահովել։ Առաջին գրանցմանը պարզվեց, որ դահլիճում 53 պատգամավոր կա՝ քվորում չկա։
Ռուբինյանը հորդորեց երկրորդ անգամ գրանցվել․ հավանաբար՝ ոմանք բացակա ընկերների փոխարեն գրանցվեցին և քվորումն ապահովեցին։ Մի քանի ժամ հետո, Ռուբինյանը թեպետ նախապես հայտարարել էր քվեարկության մասին, սակայն ստիպված էր աշխատասենյակներում գտնվող գործընկերներին դահլիճ հրավիրել։
Քվեարկության պահին պարզ դարձավ, որ ձայները չեն բավականացնում, և Հայկ Կոնջորյանը ստիպված 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» համար։ Ուշացած պատգամավորները ներկայանալով՝ հերթով բացատրություններ էին տալիս Կոնջորյանին։ Տեղեկություն կա, որ կառավարությունը դեղին քարտ է ցույց տվել օրենսդիրներին՝ իրենց հրավիրած նիստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Կարող էին մի քարտ էլ ցույց տալ, որ, օրակարգի հարցերը թողած, բարձր ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը քլնգելու համար։
Երեկ փայլեց Գեղարքունիքից ընտրված Նարեկ Գրիգորյանը, ով, ըստ լուրերի, ինքնավնասումով խուսափել է բանակում ծառայելուց և երեկ պատմում էր, որ 44-օրյա պատերազմում ջոկատ է առաջնորդել, որի կազմում կռվել է նաև Իշխան Սաղաթելյանի հայրը։ Վերջինս «խնդրում էր, որ տուն գնա, իր տղաները կգան, կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»։ Ի դեպ, մի առիթով էլ նա ասել էր, թե իր պապը 41 թվին կռվել է Ղարաբաղում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան