Ուկրաինացիները զրոյացնում են սեփական երկրի ապագան. «Պատերազմ և խաղաղություն» վեպը հանում են ուկրաինական դպրոցական ծրագրից
Ռուսական մշակույթի ժառանգությունից հրաժարվելը Ուկրաինային կբերի իր ապագայի «զրոյացման», հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ,«Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Պյոտր Տոլստոյը՝ մեկնաբանելով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործության բացառումը ուկրաինական դպրոցական ծրագրից, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ Ուկրաինայի կրթության փոխնախարար Անդրեյ Վիտրենկոն հայտարարել էր, որ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը և ռուսական զորքերը փառաբանող այլ գործեր կհանվեն դպրոցական ծրագրից։
«Ոչ միայն «Պատերազմ և խաղաղություն»-ից, այլև ռուսական մեծ մշակույթի ողջ ժառանգությունից ազատվելու ցանկությամբ՝ ուկրաինացի կառավարիչները զրոյացնում են սեփական երկրի ապագան՝ Ուկրաինան դուրս բերելով համաշխարհային պատմության փակագծերից»,- ասել է քաղաքական գործիչը։
Տոլստոյն ընդգծել է, որ թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի երիտասարդները կարդացել են և կշարունակեն կարդալ «Պատերազմ և խաղաղություն» վեպը «Պատմական Ռուսաստանի» ողջ տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան