Սենոր Հասրաթյան. Ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող բարձրաստիճան զինվորականներից
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմի օրերին երկրի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը, հանդես գալով կոչով, համայնքապետերին հորդորում էր 30 հոգանոց ջոկատներ ստեղծել և «կամավոր» մեկնել ճակատ ու պաշտպանել Հայրենիքը...
Զրոյից՝ մարտական գործողություններին զուգահեռ ստեղծված և շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որն իրավամբ, միջազգային տարբեր փորձագետների գնահատմամբ , համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների և արդյունքում կրեց խայտառակ պարտություն...
Հիմա էլ ռազմական գործից բառացիորեն անտեղյակ, բայց երկրի պաշտպանության նախարարի աթոռն զբաղեցնող անձն է անցել «բանակի բարեփոխման» գործընթացին՝ այս անգամ արդեն թիրախ ընտրելով երկրի զինված ուժերի ուղեղը, այն է՝ Գլխավոր շտաբը...
Անկեղծորեն, սրանց քայլերից այլևս չեմ զարմանում, ես ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր այսօր ծառայելով Հայոց զինված ուժերում, իրենց լուռ համաձայնությամբ դառնում են հազարավոր նվիրյալների արյամբ ու քրտինքով ստեղծված բանակի կազմաքանդման մասնակիցն ու մեղավորը...
Այս ամենի համար պատմությունը ոչ միայն հիշելու և մեղադրելու է սրանց, այլ ավելի շատ հենց ձեզ՝ պարոնայք գործող սպաներ...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով
- Ծափահարում էին քրքջալով...Սենոր Հասրաթյան
- Գոնե մի քիչ մարդ եղեք այ տականքներ, այդ ու՞ր եք այս ժողովրդին «առաջնորդում». Սենոր Հասրաթյան
- Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով. Սենոր Հասրաթյան
- Միթե՞ կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Մեծ Շենում թշնամու ճանապարհի պատճառով քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև հնամյա եկեղեցին
- Սենոր Հասրաթյան. Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը
- Երեկ «նախկինների» կողքին էին, իսկ այսօր՝ «նախկիններին» մերժողներն ու նրանց թողածն ավերողները․ Սենոր Հասրաթյան
- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր
- Սենոր Հասրաթյանը՝ Սեյրան Օհանյանին ՀԱՊ նիստին մասնակցել թույլ չտալու մասին. Ինչ-որ բան կորցնելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան