Դոլարը շարունակում է արժեզրկվել
Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գնալով նվազում է։ Այսօր արդեն մեկ դոլարի միջին առքը 415.94 դրամ է՝ հունիսի 8-ի համեմատ արժեզրկվելով 3.89 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ժամը 08:45-ի դրությամբ դոլարի առքի ամենաբարձր գինը կազմում է 420 դրամ, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 423 դրամ:
Եվրոն նույնպես արժեզրկվել է։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 442.50 դրամ (հունիսի 8-ի համեմատ արժեզրկվելով 3.42 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 456 դրամ։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա այն այսօր արժևորվել է. միջին առքը կազմում է 6.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.19 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան