Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։