«Մենամարտ»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Հունիսի 16-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Մենամարտ» նվագախմբի հետ խորագրով ինքնատիպ համերգային երեկո։
Համերգը նվիրվում է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի 75-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան ճանաչված երաժիշտներ Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Մաքսիմ Նովիկովը (ալտ):
Հայաստանի պետական կամերային նվագախմբից հայտնում են, որ համերգային ծրագրում Գեորգս Պելեցիսի «Աշուղի պատմությունը» ալտի, դուդուկի և լարայինների համար, «Զարդենու ձայնը», «Յասամանի այգի» և «Ծաղկած հասմիկ» ջութակի, վիբրաֆոնի և լարայինների համար, Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտ թիվ 1 ջութակի և լարայինների համար, «Ներեուհիներ» կոնցերտ ալտի և լարայինների համար ստեղծագործություններն են։ Բոլոր կատարվող ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։
Հարակից հրապարակումներ`
- Վիվալդիի ստեղծագործությունների երեկոյով կմեկնարկի Պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը
- Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը կղեկավարի դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան
- Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին
- ArmBone Festival-ի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը