Բլագովեշչենսկում բացվել է Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բլագովեշչենսկում` Ամուր գետի վրայով անցնող միջազգային ճանապարհային կամրջով, արդեն սկսվել է բեռնատարների երթևեկությունը։ Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը կապահովի բեռնափոխադրումները Բլագովեշչենսկից (ՌԴ)-Հեյհե (Չինաստան), հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ամուրի շրջանի ղեկավար Վասիլի Օրլովը հայտնել է, որ մեկ մեքենայի համար կամրջով ճանապարհորդության միջին արժեքը կկազմի 8700 ռուբլի, իսկ հետագայում այն ավելի ցածր կլինի։
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը նշել է, որ «այսօրվա պառակտված աշխարհում Ռուսաստանի և Չինաստանի միջև Բլագովեշչենսկ-Հեյհե կամուրջը առանձնահատուկ նշանակություն ունի» և այն կդառնա երկու երկրների ժողովուրդներին կապող ևս մեկ թել։
Նա հայտնել է, որ շինարարությանը մասնակցել են հազարավոր մարդիկ ինչպես ռուսական, այնպես էլ չինական կողմից։
Կամուրջի բացումը նախատեսվում էր 2020 թվականի նոյեմբերին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված շահագործումը հետաձգվել է։
Բլագովեշչենսկից-Հեյհե կամուրջի կառուցումն արժեցել է 19 միլիարդ ռուբլի, որից 14 միլիարդը ներդրվել է Ռուսաստանի տարածքում։ Կամուրջի երկարությունը 1080 մետր է։ Այն երկկողմանի է, երթևեկելի մասի ընդհանուր լայնությունը 11 մետր է, ընդհանուր երկարությունը՝ մոտ 20 կիլոմետր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան