Ցանկացած պատվիրակություն հասկանում է՝ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել. Քաղաքացիները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
«Այսօր մենք հնչեցրեցինք մեր ուղերձը։ Հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մեդալ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակություն հասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է, այս մարդկանց հետ չի կարելի երկարատև ապագա պլանավորել, նախատեսել»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է:
«Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ։ Մենք մեր ժողովրդի անունից ուղերձը հղեցին՝ արձանագրում ենք առանց Նիկոլ Հաաստան»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենալու ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի