Հայաստանում էքսկուրսիաների համար ռուս զբոսաշրջիկները ռուբլով վճարելու հնարավորություն կունենան
Ռուս զբոսաշրջային օպերատորները ներդնում են արտասահմանում էքսկուրսիաների համար ռուբլով վճարելու հնարավորությունը՝ որպես մեկ տուր փաթեթի մաս: Այս պրակտիկան արդեն կիրառվում է Հայաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Թաիլանդում և Ուզբեկստանում, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ոլորտի ներկայացուցիչները։
«Էքսկուրսիաների վճարումը նախապես և ռուբլով սկսել ենք իրականացնել մարտից, քանի որ բազմաթիվ հարցումներ են սկսվել այն պատճառով, որ շատ երկրներում «Միր» քարտը չի աշխատում, որևէ մեկը չի ցանկանում իր հետ շատ կանխիկ արժույթ տանել»,- ասել են «Ինտուրիստ» գործակալությունում։
«Ինտուրիստ»-ը տուրիստական փաթեթում էքսկուրսիայի համար վճարումն ընդգրկելու պրակտիկան արդեն ներդրել է Հայաստան, Ուզբեկստան, Եգիպտոս, Թայլանդ ուղևորությունների համար: «Այժմ աշխատում ենք, որպեսզի էքսկուրսիաները նախապես գնեն նաև արաբական մի շարք երկրներ»,- հայտնել են գործակալությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան